Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար: Կլինիկան օգնում է տեսողության խնդիր ունեցող մարդկանց՝ առանց տարիքային սահմանափակման: Հետազոտություն, ճիշտ ախտորոշում, մասնագիտական բարձր որակավորում, ժամանակակից սարքավորումներ մեկ հասցեում, որտեղ հավաքված փորձառու և վերապատրաստված մասնագետները կօգնեն տեսնելու աշխարհի գույները:
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկայի գործունեության մասին զրուցել ենք կենտրոնի ղեկավար, ակնաբույժ Մկրտիչ Մարուքյանի հետ:

Ի՞նչ խնդիրների դեպքում կարելի է դիմել «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա:
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա կարող են դիմել և երեխաներ, և մեծահասականեր, եթե ունեն աչքի հետ կապված որևէ մտահոգություն կամ խնդիր: Կատարակտ, գլաուկոմա, աչքի ցանցաթաղանթային, բորբոքային և այլ հիվանդություններ, որոնք լիարժեք լուծում կստանան մեր կենտրոնում: Կլինիկայի փորձառու, վերապատրաստված և որակավորում ստացած մասնագետները իրականացնում են աչքի գրեթե բոլոր հիվանդությունների հետազոտություններ, ախտորոշում և բուժում: Իսկ, ինչպես գիտենք, ճշգրիտ ախտորոշումը ամենակարևորն է արդյունավետ բուժում ստանալու համար: Մեկ հարկի տակ, առանց ժամանակ կորցնելու, պացիենտը անցնելով բոլոր հետազոտությունները, մեր մասնագետների նշանակած բուժումների և վիրահատությունների միջոցով հնարավորինս վերականգնում է տեսողությունը՝ բարելավելով իր կյանքի որակը: Կլինիկայում վիրահատությունները իրականացնում են ակնաբուժական ոլորտի փորձառու ակնաբույժներն ու վիրաբույժները: Ավելացնեմ նաև, որ Նոր Հայացքը աշխատում է և՛ սոց փաթեթով, և ՛ ապահովագրական ընկերությունների հետ:

Ներկայացրեք խնդրում եմ, թե ի՞նչ սարքավորումներով է հագեցած «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան:
Նոր Հայացք ակնաբուժական կլինիկան հագեցած է տեսողության խնդիրների ախտորոշման ժամանակակից և բարձրակարգ բոլոր սարքավորումներով: Իսկ երբ դրան էլ ավելանում է մեր մասնագետների փորձառությունը, ապա արդյունքը ճիշտ ախտորոշումն ու արդյունավետ բուժումն է լինում: Ինչի մասին վկայում են մեր հարյուրավոր պացիենտների երախտիքի խոսքերը:
Կլինիկայում առկա սարքավորումներից կառանձնացնեմ Վերիոնը, որը հնարավորություն է տալիս չափել ներակնային ոսպնյակը, ապա ինֆորմացիան փոխանցել վիրահատարան, որտեղ էլ վիրաբույժի համար շատ ավելի հեշտ է դառնում ճշգրտորեն կատարել կատարակտի վիրահատությունը: Իսկ կատարակտը մեզ մոտ վիրահատվում է ամերիկյան Ալկոն ֆիրմայի վերջին սերնդի Ցենտուրիոն ֆակոէմուլսիֆիկացիա սարքավորման միջոցով: Կարևորագույն սարքավորումներից է գերմանական Շվինդ Էքսիմեր Լազերը (excimer laser schwind), որի միջոցով կատարվում է տեսողության լազերային շտկում: Լազերի շնորհիվ վայրկյանների ընթացքում հիվանդը ունենում է մինչև 100 տոկոսանոց տեսողություն: Դրա համար մենք բոլորին ասում ենք՝ եկեք միասին Նոր Հայացքով նայենք աշխարհին:

Ո՞րն է Ձեր կենտրոնի հաջողության գրավականը:
Ժամանակակից սարքավորումներից և փորձառու մասնագետներից բացի ցանկացած կենտրոնի համար շատ կարևոր պայման է հարմարավետությունը: Թող անհամեստ չհնչի, բայց դա «Նոր Հայացք» ակնաբուժական կլինիկայի առանձնահատկություններից է: Եվ դա տեսանելի է հենց մուտքից: Կլինիկայի մեծ ու ընդարձակ, լուսավոր սպասասրահում այցելուներին դիմավորում է ընդունարանի բարեհամբույր և ժպտերես աշխատակիցը: Նա պատասխանում է այցելուին հուզող բոլոր հարցերին, օգնում և ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ: Բացի այդ, մեր կլինիկայում պացիենտը առանց ժամանակ կորցնելու, իր գրանցված ժամին՝ հանդիպում է բժշկին: Այսինքն, առանց երկար սպասելու հիվանդը ստանում է լիարժեք սպասարկում, անցնում աչքի հետ կապված բոլոր հետազոտությունները, խորհրդակցում փորձառու, վերապատրաստված մասնագետների հետ և ստանում համապատասխան բուժում կամ վիրահատության ցուցում: Նոր Հայացքում այցելուները խուսափում են հերթերից և ժամերով բժիշկներին սպասելու դժվարին գործից: Թերևս սա է մեր հաջողության գրավականը:

Կլինիկայում գործում է նաև օպտիկա: Մի փոքր կպատմե՞ք դրա մասին:
Կլինիկայում օպտիկայի առկայությունը ևս մեր առանձնահատկություններից է: Որովհետև փորձառու մասնագետի մոտ հետազոտվելուց և համապատասխան բուժում ստանալուց հետո, եթե պացիենտին նշանակվում է ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ, ապա դրանք ձեռք բերելու համար պետք չէ, որ նա այլ վայր գնա: Պացիենտը հնարավորություն ունի կլինիկայում գործող օպտիկայից անմիջապես ձեռք բերել տարբեր ընկերությունների ներկայացրած որակյալ ապրանքատեսականի. բարձրորակ օպտիկական ակնոցներ, շրջանակներ և տարբեր աքսեսուարներ:
Ինչո՞ւ պետք է հիվանդը ընտրի «Նոր հայացք»-ը, ո՞րն է Ձեր կենտրոնի առավելությունը:
Սովորաբար ասում են երկու երնեկ մի տեղ չի լինում: Մենք ասում ենք այո, երկու չէ, Նոր Հայացքում երեք երնեկ է մի տեղ լինում: Հարմարավետ միջավայր, որակյալ բուժում, բարձրակարգ և փորձառու մասնագետներ:
Ավելին՝ https://www.facebook.com/norhayacqarmenia/
31.01.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ